Աշխարհ

Որոշ երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը Իսրայելին ոչինչ չի պարտավորեցնում․ Նեթանյահու

1 րոպեի ընթերցում

Որոշ երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը Իսրայելին ոչինչ չի պարտավորեցնում․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է մի քանի երկրների կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Times of Israel-ը։. 

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Նյու Յորք մեկնելուց առաջ խոստացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր առաջիկա ելույթում դատապարտել Արևմտյան երկրների առաջնորդներին, որոնք ճանաչել են Պաղեստինի Պետությունը։ 

Նա նաև նշել է, որ Թրամփի հետ կքննարկեն Գազայի պատերազմի, Իրանի հետ Իսրայելի 12-օրյա պատերազմի և այլ ռազմական հակամարտությունների վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները։ 

Ավելի վաղ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած համաժողովում Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն և Ֆրանսիան հայտարարել են Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին: Մինչ այդ սեպտեմբերի 21-ին Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել էին Պաղեստինի Պետությունը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում