Նախագահ Խաչատուրյանը Libra Group-ի գործադիր նախագահի հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործակցության հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիա համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Libra Group-ի գործադիր նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական և ներդրումային քաղաքականության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ երկիրը որդեգրել է կայուն զարգացման օրակարգ, որտեղ կարևոր դեր են ստանձնում նորարարական լուծումներն ու կանաչ էներգետիկան։

Քննարկվել են նաև ներդրումային ծրագրերի իրականացման և էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման հարցեր։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արևային էներգետիկ համակարգերի զարգացմանը և դրանց ներդրման հեռանկարներին Հայաստանի էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Ջորջ Լոգոթեթիսը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները՝ շեշտելով իր ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Նա վերահաստատել է Libra Group-ի պատրաստակամությունը՝ դիտարկել և զարգացնել համագործակցության ծրագրեր, որոնք կարող են նպաստել Հայաստանի տնտեսության և տեխնոլոգիական միջավայրի զարգացմանը։

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխշահավետ և երկարաժամկետ գործընկերության ձևավորումը, ինչը կնպաստի ինչպես Հայաստանի տնտեսության, այնպես էլ միջազգային գործընկերության ամրապնդմանը։

 

 

Հայերեն Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն