Իրան

Իրանը երբեք չի ձգտի միջուկային ռումբ ստեղծել․ Փեզեշքիան

2 րոպեի ընթերցում

Իրանը երբեք չի ձգտի միջուկային ռումբ ստեղծել․ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային ռումբ ստեղծել և ապագայում ևս դա չի անի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին Փեզեշքիանը հայտարարել է ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթում։

Նախագահ Փեզեշքիանը դատապարտել է հունիսին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումը՝ հայտարարելով, որ Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածները՝ քաղաքներին, տներին և ենթակառուցվածքներին, խախտել են միջազգային իրավունքը և հասցվել են այն ժամանակ, երբ Թեհրանը դիվանագիտական բանակցություններ էր վարում: 

Իրանի նախագահը հայտարարել է, որ հարվածների հետևանքով զոհվել են հրամանատարներ, քաղաքացիական անձինք, երեխաներ, կանայք, գիտնականներ և ազգային էլիտայի ներկայացուցիչներ, ինչը լուրջ հարված է հասցրել վստահությանը և խաղաղության հասնելու հեռանկարներին:

ԱՄՆ Զինված ուժերը 2025թ․ հունիսի 22-ին ավիահարվածներ են հասցրել Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին նախազգուշացրել է, որ խաղաղությանը չհամաձայնելու դեպքում, ավելի կործանարար հարվածներ կհասցվեն:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ԱՄՆ-ի հարվածներն անվանել է վտանգավոր էսկալացիա և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության ու անվտանգության համար: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում