Հայաստանի և Իրաքի նախագահները Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր

3 րոպեի ընթերցում

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Կողմերը կարևորել են երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը՝ հատկապես առևտրի, ներդրումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Այս համատեքստում ընդգծվել է Երևան-Բաղդադ ուղիղ թռիչքների ներդրման անհրաժեշտությունը՝ որպես քաղաքական, տնտեսական և զբոսաշրջային կապերի խթանման կարևոր գործիք։

Զրուցակիցները երկուստեք դրական են գնահատել վերջերս կայացած հայ-իրաքյան գործարար համաժողովի անցկացումը և շեշտել նման նախաձեռնությունների շարունակական խթանման կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Մասնավորապես առանձնահատուկ շեշտվել է սույն թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ստեղծված իրադրության պայմաններում տևական ու կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքների, այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման հեռանկարների ու տարածաշրջանային փոխշահավետության առկա ներուժի կյանքի կոչման կարևորությունը:

Զրույցի ընթացքում նախագահները կարևորել են նաև կրթության ոլորտում երկու երկրների հետագա գործակցության զարգացումը, ինչի կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում՝ Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղի բացումը կարող է լավ հնարավորություն դառնալ նաև իրաքցի ուսանողների համար, ինչը կխթանի ուսանողների փոխանակման ծրագրերի ակտիվացումը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն