Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը ժողովրդավարության զարգացման ճանապարհին ամենակարևոր բարեփոխումն է համարում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը համարում է ժողովրդավարության զարգացման ճանապարհին ամենակարևոր բարեփոխումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում։ 

«Ռեֆորմների ռեֆորմը, որ պետք է անենք, դա նոր Սահմանադրության ընդունումն է, որն, ի դեպ, նաև օրգանական կապ պետք է ստեղծի ժողովրդի և իրավակարգի միջև։ 1995թ․ սկսած ոչ մի սահմանադրական հանրաքվեում ժողովրդի 50+1 տոկոսը չի գնացել և մեր Սահմանադրության օգտին չի քվեարկել, դա քաղաքական հարց է, բայց այստեղ կա նաև օրգանական հարց, օրգանական հարցն այն է, որ Հայաստանում ստեղծված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում։ Ինքը չի համարում, որ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ ներհայաստանյան կյանքում մենք ապրում ենք այս կանոններով»,- ասաց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այսօրվա Հայաստանի իրավակարգը նույնքան ատելի է Հայաստանի ժողովրդի համար, որքան ատելի է եղել Խորհրդային միության, Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության, Պարսկական կայսրության կողմից պարտադրված իրավակարգը։ 

«Որովհետև այն ժամանակ էլ, հիմա էլ ինքը համարում է, որ ինչ-որ մարդկանց խումբ իրեն պարտադրել է այդ իրավակարգը, կապ չունի այդ մարդկանց խումբը Հայաստանի իրավական էլիտայի ներկայացուցիչներն են, թե ուրիշ երկրների։ Սահմանադրությունն ի՞նչ է․ մարդիկ գնում են ընտրական տեղամաս և իրենց ձայնով ֆիքսում են, նոտարական հաստատման են ենթարկում պայմանավորվածությունը, թե մենք ոնց ենք իրար հետ ապրելու նույն երկրի ներսում։ Եվ ես կարծում եմ, որ առանց այդ բարեփոխման, մենք չենք կարող այս խնդիրները լուծել, այդ թվում՝ ինստիտուցիոնալ»,- նշեց վարչապետը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի փետրվարին ժողովրդին հղած ուղերձում հայտարարել էր, որ Հայաստանում համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն կա։ 

Հայերեն العربية English Español Türkçe

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը