Սպորտ

ՀՖԿՍՊԻ-ի շախմատիստ ուսանողները հաղթել են Երևանում անցկացված Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

ՀՖԿՍՊԻ-ի շախմատիստ ուսանողները հաղթել են  Երևանում անցկացված Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնությունում

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) ուսանողները դարձել են Երևանում անցկացված 2025 թվականի Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնության ոսկե մեդալակիրներ՝ թե՛ տղաների, և թե՛ աղջիկների մրցապայքարում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ տղաների թիմը դարձել է առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր՝ գրավելով 1-ին հորիզոնականը նաև կայծակնային շախմատի ձևաչափով անցկացված մրցումներում։

ՀՖԿՍՊԻ-ի տղաների թիմի կազմում առաջնությանը մասնակցել են Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը, իսկ աղջիկների թիմում՝ Մարիամ Ավետիսյանը և Մարիամ Խաչատրյանը: Թիմի մարզիչը Մարմնամարզության, սպորտային պարերի, գեղասահքի և շախմատի ամբիոնի դոցենտ Երվանդ Հակոբյանն էր։

Գերատեսչության տվյալներով՝ առաջնությանը մասնակցել է 17 երկրի 32 համալսարանի 40 թիմ: Հայաստան է ժամանել շուրջ 120 պատվիրակ։ Առաջնությունը կազմակերպվել է Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի (EUSA), Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և ՀՊՏՀ նախաձեռնությամբ, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի շախմատի ակադեմիան։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում