Հյուսիսային Կորեայի առաջնորդը մերժել է միջուկային զենքից հրաժարվելու որևէ տարբերակ

3 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել միջուկային զենքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս և այլ հարցերի վերաբերյալ Հյուսիսային Կորեայի նախագահը խոսել է Գերագույն ժողովրդական խորհրդի հերթական նիստի ժամանակ։ 

Նա նշել է, որ երկրի միջուկային զինաթափման կոչերը հավասարազոր են սահմանադրական կարգի վրա հարձակման, քանի որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջուկային կարգավիճակը ամրագրված է երկրի մայր օրենքում։ Կիմ Չեն Ընը մերժել է Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի կողմից արված առաջարկները՝ փուլային տարբերակով հրաժարվելու միջուկային զենքից և գալու երկխոսության՝ ընդգծելով, որ դրա իրական նպատակը Հյուսիսային Կորեան թուլացնելն ու իր իշխանությունը վերացնելն է։

«Աշխարհն արդեն լավ գիտի, թե ինչ է անում ԱՄՆ-ն, երբ ստիպում է որևէ երկրի հրաժարվել միջուկային զենքից ու զինաթափվել։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր միջուկային զենքից», - Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Կիմ Չեն Ընը՝ ընդգծելով, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, եթե այդ երկիրը հրաժարվի Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացնելու ծրագրից։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտնել է նաև, որ պաշտպանական կարողությունների ամրապնդման շրջանակում «նոր գաղտնի զենք են ձեռքբերել»։

«Մեր պետությունն ու կուսակցությունը ձգտում են շարունակական, թռիչքաձև զարգացման մեր պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում», - ասել է Կիմ Չեն Ընը։ Հիշեցնելով նոր ականակիրների կառուցման և խոսելով զենքերի կատարողականի շարունակական բարելավման մասին՝ նա ընդգծել է․ «Բացի այդ, մենք ձեռք ենք բերել նոր գաղտնի զենք։ Պաշտպանական գիտության և հետազոտությունների ոլորտում նշանակալի նվաճումներ են գրանցվել, որոնք մեծապես կնպաստեն մարտական ​​ներուժի կտրուկ աճին»։

Կիմ Չեն Ընը հայտարարել է նաև, որ իրենք չեն պատրաստվում հասնել Կորեայի Հանրապետության հետ միավորման։ «Միավորման անհրաժեշտություն ընդհանրապես չկա։ Պատմության մեջ կա արդյոք մի օրինակ, երբ երկու նման թշնամական երկրների միավորվել են»,- ասել է նա՝ ընդգծելով, որ միավորումը կնշանակի պետություններից մեկի վերացում։ 

Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է նաև, որ իրենք մտադիր չեն երկխոսություն տանել Հարավային Կորեայի հետ։ 

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն