Արայիկ Հարությունյանը 5-րդ անգամ անընդմեջ ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը 5-րդ անգամ անընդմեջ ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիս Անկախության օրվա առիթով: Մեր ժողովուրդն արժանի է ունենալ ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն, և մենք ջանք չենք խնայում դա կյանքի կոչելու համար:
Ուզում եմ նաև տեղեկացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ երեկ կայացած համաժողովում վերընտրվել եմ կուսակցության վարչության անդամ: Շնորհակալություն կուսակցական իմ գործընկերներին 5-րդ անգամ անընդմեջ ինձ նման պատվի արժանացնելու և անկախ պետության մեր իղձերն իրականացնելու հնարավորություն տալու համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը: