Քաղաքականություն

Օրենքից վեր ոչինչ չկա. ԲԴԽ նախագահի ուղերձը Անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Օրենքից վեր ոչինչ չկա. ԲԴԽ նախագահի ուղերձը Անկախության օրվա առթիվ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձի առթիվ՝ նշելով. «Անկախությունն այն նշաձողն է, երբ քաղաքացին իր խոսուն օրինակով ցույց կտա, որ օրենքից վեր ոչինչ չկա և օրենքից դուրս յուրաքանչյուր արարք մերժելի է»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արթուր Աթաբեկյանի ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցնե՛ր, Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից ընդունեք ջերմագին շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Անկախությունը մեր ամենօրյա ջանքն ու պատասխանատվությունն է, մեր հոգատարությունը, հայրենասիրությունն ու նվիրումը։

Անկախությունն այն նշաձողն է, երբ քաղաքացին իր խոսուն օրինակով ցույց կտա, որ օրենքից վեր ոչինչ չկա և օրենքից դուրս յուրաքանչյուր արարք մերժելի է։

Սիրե՛նք ու պահպանե՛նք մեր անկախությունը։ Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում