Ներքին քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը. ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները

1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը. ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները

Ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի և անդամների ընտրության քվեարկության արդյունքների նախնական էլեկտրոնային հաշվարկը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության 7-րդ համաժողովի շրջանակում կայացած քվեարկության

նախնական էլեկտրոնային հաշվարկներով՝ վարչության նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 758 ձայնով:

Էլեկտրոնային նախնական հաշվարկից հետո իրականացվելու է նաև քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ:

24 ժամվա ընթացքում կարող են ստացվել բողոքարկման հայտեր:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ եթե 24 ժամվա ընթացքում լինի բողոքարկում,ապա վերջնական արդյունքը կհայտարարվի բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո: Իսկ, եթե բողոքարկում չլինի, ապա կիրականացվի նաև ձեռքով հաշվարկ, և դա կլինի վերջնական արդյունքը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում