Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում

3 րոպեի ընթերցում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու հարց չի քննարկվում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց կուսակցության վարչության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի միջև տեղի անհամաձայնությանը, ԱԺ նախագահի ներկայացրած դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ կուսակցության վարչության կողմից հարուցված կարգապահական վարույթին, որի արդյունքում պատգամավորին հայտարարվել էր խիստ նկատողություն՝ Ալեքսանյանն ասաց. 

«Հարցը քննարկվել է կուսակցության վարչությունում: Նորմալ կուսակցական պրոցես է: Վստահ եմ՝ բոլոր կուսակցություններում էլ ինչ-որ միջադեպեր, դեպքեր, անհամաձայնություններ ու հարցեր լինում են: Իսկ ժողովրդավարական կարգերին հարիր կուսակցություններում դրանք լինում են առավել շատ: Մարդիկ ազատ են իրար հետ հաղորդակցվել, առերեսվել, իրար հետ անհամաձայնություններ ունենալ: Ցավոք սրտի, լինում են դեպքեր, երբ դրանք որոշակի պահի հատում են կարգապահական այս կամ այն գիծը, այդ ժամանակ տեղի է ունենում համապատասխան հարցով նիստ և կայացվում է որոշում»:

Անդրադառնալով հարցին՝ Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց քննարկվո՞ւմ է՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Ոչ, չի քննարկվում: Այն, ինչ քննարկվել է, տեղեկացվել եք մեր մամուլի հաղորդագրությունից: Եվ հարցը փակված է»: 

Կուսակցության վարչությունից ավելի վաղ հայտնել էին, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ վարույթ հարուցելու հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Սարգսյանին երկու անգամ հրավիրել է բացատրություններ ներկայացնելու, սակայն վերջինս չի կարողացել ներկայանալ՝ ՀՀ-ում չգտնվելու պատճառով։ 

ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։ 

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ նշված իրավիճակը ծագել է ԱԺ-ում Սարգսյանի կողմից բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու նախագծի առնչությամբ, որին Ալեն Սիմոնյանն ընդդիմացել է։ Պատգամավորը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը: 

 

 

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում