Ռուսաստան

Չափազանց վտանգավոր սադրանք․ Կայա Կալասը՝ Էստոնիայի օդային սահմանը խախտած ՌԴ կործանիչների մասին

1 րոպեի ընթերցում

Չափազանց վտանգավոր սադրանք․ Կայա Կալասը՝ Էստոնիայի օդային սահմանը խախտած ՌԴ կործանիչների մասին

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը խիստ քննադատել է ռուսական ռազմական օդանավերի կողմից Էստոնիայի օդային տարածքի խախտումը։ 

«Էստոնիայի օդային տարածքի այսօրվա խախտումը չափազանց վտանգավոր սադրանք է։ Սա արդեն երրորդ նման դեպքն է վերջին օրերի ընթացքում և էլ ավելի է մեծացնում լարվածությունը տարածաշրջանում։ ԵՄ-ն լիովին համերաշխ է Էստոնիայի հետ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Կալասը «X» սոցիալական հարթակում։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն սերտ կապի մեջ է Էստոնիայի կառավարության հետ և շարունակելու է աջակցել անդամ պետություններին՝ նրանց պաշտպանունակության ամրապնդման գործում։

«Պուտինը փորձում է փորձարկել Արևմուտքի վճռականությունը։ Մենք չպետք է թուլություն ցուցադրենք», – ընդգծել է Կալասը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում