Եմենում կդրվի իսրայելական դրոշ․ Իսրայելի ՊՆ-ն սպառնացել է սպանել հութիների առաջնորդին
1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ պատրաստ է սպանել Եմենի հութիների առաջնորդ Աբդուլ-Մալիք ալ-Հութիին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրել է X-ի հարթակում՝ նշելով, որ Եմենի մայրաքաղաքում հութիների դրոշի «Մահ Իսրայելին» գրությունը կփոխարինվի իսրայելական դրոշով։
Կացի սպառնալիքը հնչել է հութիների կողմից Իսրայելի դեմ իրականացված հրթիռային և անօդաչու հարձակումների ֆոնին։
Կարդացեք հոդվածը` Русский