Հայաստան

Բժշկական նորագույն սարքավորումներ` 5% կանխավճարով

2 րոպեի ընթերցում

Բժշկական նորագույն սարքավորումներ` 5% կանխավճարով

Ակբա Լիզինգը MedMeet 2025 բժշկական էքսպոյի շրջանակում ընդամենը երեք օր առաջարկում է հատուկ և արտոնյալ պայմաններ բժշկական սարքավորումներ գնելու համար։

Սեպտեմբերի 19-21-ը ներառյալ «Մերիդիան» կենտրոնում անցկացվող էքսպոյի ընթացքում Ակբա Լիզինգի միջոցով հնարավոր է ձեռք բերել բժշկական նորագույն սարքավորումներ` ընդամենը 5% կանխավճարով, և ստանալ առաջին տարվա ապահովագրությունը որպես նվեր։

«Ակբա Լիզինգը բժշկական հաստատություններին հնարավորություն է տալիս հատուկ պայմաններով ձեռք բերել նորարարական բժշկական սարքավորումներ, որը կօգնի արդիականացնել իրենց տեխնիկական հագեցվածությունը։ Բացի այդ, MedMeet 2025-ի շրջանակում մեր մատակարարների հետ համագործակցությամբ տրամադրվում են նաև այլ հատուկ առաջարկներ՝ բժշկական սարքավորումների համար հատուկ գին և առաջին տարվա ապահովագրությունը՝ անվճար»,– նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Աննա Գրիգորյանը։

MedMeet-ի շրջանակում այցելուները հնարավորություն կստանան ծանոթանալու առողջապահական ոլորտի նորարարություններին, ինչպես նաև մասնակցելու տարբեր մասնագիտական քննարկումների։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում