Հայաստան

Գրիգորյանն ու Կոսը կարևորել են Հարավային Կովկասի կայուն զարգացմանը միտված ԵՄ աջակցությունը

1 րոպեի ընթերցում

Գրիգորյանն ու Կոսը կարևորել են Հարավային Կովկասի կայուն զարգացմանը միտված ԵՄ աջակցությունը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կարևորել են ԵՄ աջակցությունը՝ միտված Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն զարգացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում կայացած հանդիպումից հետո Կոսի հետ համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետը: 

Գրիգորյանը վստահեցրեց, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին: Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու եռակողմ հռչակագիրը, նոր հնարավորություններ են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի առաջմղման համար: 

«Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնող են, և մեր կարծիքով՝ ներդաշնակ են ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության հետ: Այդ առումով այսօր երկուստեք կարևորեցինք ԵՄ աջակցությունը՝ միտված տարածաշրջանի կայուն զարգացմանը»,–ասաց Գրիգորյանը: 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում