Ուկրաինա

Կիևի Սուրբ Սոֆիա տաճարում տեղի է ունեցել հայկական ժառանգությանն առնչվող գրքի շնորհանդես

1 րոպեի ընթերցում

Կիևի Սուրբ Սոֆիա տաճարում տեղի է ունեցել հայկական ժառանգությանն առնչվող գրքի շնորհանդես

Կիևի Սուրբ Սոֆիա տաճարում տեղի է ունեցել պատմաբան Վյաչեսլավ Կորնիենկոյի «Ճանապարհ դեպի Մանկերման, կամ այնտեղ և հետ» (Սոֆիայի գրաֆիտիի իրական պատմությունը) գրքի հանդիսավոր շնորհանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Գիրքը նոր հորիզոններ է բացում պատմական հետազոտություններում, անդրադառնում է Ուկրաինայում հայկական ժառանգությանը վերաբերող թեմաներին։

Պատվավոր հյուրերի շարքում էին Ուկրաինայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Գևորգ Պետրոսյանը և դեսպանատան աշխատակազմը, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս ​​Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության ղեկավար Դավիթ Մկրտչյանը, Կիևի Սուրբ Սոֆիայի ազգային արգելոցի գլխավոր տնօրեն Նելյա Կուկովալսկայան, գրքի հեղինակ, պատմաբան Վյաչեսլավ Կորնիենկոն։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում