Իրավունք

Իսպանիան Հայաստանին է հանձնել ՀՀ տարածքով խոշոր չափով թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ մեղադրվող անձին

1 րոպեի ընթերցում

Իսպանիան Հայաստանին է հանձնել ՀՀ տարածքով խոշոր չափով թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ մեղադրվող անձին

Իսպանիայի Թագավորության իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետությանն է հանձնել ՀՀ տարածքով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ մեղադրվող անձին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: 

«Իսպանիայի Թագավորության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, հետախուզվող անձ Ա.Ս.-ն, ով մեղադրվում է իրացնելու նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով (980.27 գրամ) «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ, հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Ս.-ի տեղափոխումը Երևան:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում