Երևան

97 համարի ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. նրան տեղափոխել են բժշկական կենտրոն

1 րոպեի ընթերցում

97 համարի ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. նրան տեղափոխել են բժշկական կենտրոն

Թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը Կոմիտասի պողոտայում վատացել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։

«Տեղում հավաքված քաղաքացիների և ուղևորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը և այս պահին գտնվում է հետազոտության փուլում»,- նշել է Ասատրյանը։

Գեղամ Ասատրյանը հավելել է, որ ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում