Նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը
1 րոպեի ընթերցում

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի և Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի երդման արարողությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նորանշանակ նախարարներն ընթերցելով երդման տեքստը՝ նշել են.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ պետության և ժողովրդի: