Հայաստան

ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նորոգման աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նորոգման աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական շրջայցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի տարածքում՝ տեղում ծանոթանալու ընթացող հիմնանորոգման աշխատանքներին։ «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Կապալառու կազմակերպությունը ներկայացրել է շինարարության ընթացքը՝ նախանշելով առաջիկա անելիքները: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ մայթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական քննարկումները՝ հուշարձանային համալիրի վերակառուցման և բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով:

Գերատեսչությունից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ԿԳՄՍ նախարարի այցերը կլինեն շարունակական:

Սեպտեմբերի 9-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ վերջին 60 տարիներին հուշահամալիրում վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել, ինչի հետևանքով առաջացել են ջրահեռացման լրջագույն խնդիրներ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում