Երևան

Երևանի քաղաքապետարանը հրատապ է համարում Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը հրատապ է համարում Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումը

Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումը Երևանի քաղաքապետարանի համար առաջնային հարց է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ այդ աղբավայրում պարբերաբար, հատկապես ամռան ամիսներին, հրդեհներ են բռնկվում։

«Երևանի քաղաքապետարանն աղբավայրի կառավարման բուն պրոցեսն այս փուլում վերցրել է իր վրա։ Մենք այնտեղ տեխնիկա ենք տանում, որը մեր վերահսկողությամբ պետք է ապահովի աղբավայրի կառավարումը»,-նշեց քաղաքապետը։

Նրա տեղեկատվությամբ՝ աղբի վերամշակման միջազգային գործարանների կողմից բազմաթիվ առաջարկներ են ստացվել: Տվյալ գործարաններն առաջարկել են կառավարման իրենց մոդելները, որոնց հիման վրա նախատեսվում է երկփուլ մրցույթ։

Ըստ  Ավինյանի՝ գործընթացի նպատակը Երևանի համար առաջարկներից լավագույն տարբերակի ընտրությունն է՝ նաև Կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հավանությամբ:

Այնուհետև, դրա հիման վրա կպատրաստվի մրցույթի փաթեթ և բոլոր հայտատուներին կառաջարկվի մասնակցել մրցույթին։

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում