Քաղաքականություն

Արսեն Թորոսյանն անդրադարձել Է ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխմանը

2 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն անդրադարձել Է ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխմանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 11-ին ընդունված՝ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխության վերաբերյալ որոշմանը և դրան ընդդիմադիր շրջանակների արձագանքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Որոշ ընդդիմադիր շրջանակներ նոր տեղեկատվական գրոհ են սկսել նախորդ հինգշաբթի օրը կառավարության կողմից ընդունված մի որոշման վերաբերյալ, որով սահմանվում է ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևը։

Նախ ուզում եմ ասել, որ աշխարհի շատ երկրներում սահմանահատման ժամանակ արդեն վաղուց կնիքներ չեն էլ դրվում անձնագրերում, նույնիսկ մեր հարևան Վրաստանի հետ մենք էլ կարող ենք սահմանը հատել նույնականացման քարտով, առանց որևէ կնիքի, քանի որ սահմանահատումները ֆիքսվում են միայն էլեկտրոնային համակարգում։

Նոր կնիքների վրա, բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից, այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում՝ Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա: Նաև կնիքի չափն է փոքրացվել, որ անձնագրերը ավելի երկար ծառայեն շատ ճամփորդողներին։ Իսկ որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։

Կից տեղադրում եմ որոշումով սահմանված կնիքների նոր ձևերը, ինչպես նաև իմ անձնագրի մեջ առկա տարբեր երկրների կնիքները, որպես ապացույց վերևում ասվածի։ Վստահ եմ, ձեզնից շատերը նույնպես ունեն այլ երկրների սահմանահատման կնիքներ իրենց անձնագրերում»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում