Տնտեսություն

Հանրապետության նախագահը հանդիպել է «Էկովիլ» և «Շտիգեն» ընկերությունների ղեկավարներին

1 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահը հանդիպել է «Էկովիլ» և «Շտիգեն» ընկերությունների ղեկավարներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում գործող «Էկովիլ» ընկերության համահիմնադիրներ Տիգրան Օխանյանին և Վարդան Հովսեփյանին և «Շտիգեն» ընկերությունների խմբի հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները նախագահին ներկայացրել են Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի ներկայիս իրավիճակը և նախկինում արձանագրված դրական դինամիկան։ Նրանք նաև խոսել են առկա մարտահրավերների և խնդիրների մասին՝ ներկայացնելով դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկները։

Զրույցի ընթացքում շեշտվել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը ոչ միայն տնտեսական աճի ու ներդրումային միջավայրի կայունացման հնարավորություն է, այլև կարևոր ուղղություն՝ էներգետիկ անկախության ու «կանաչ» ապագայի ապահովման ճանապարհին։

Ըստ աղբյուրի՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է ոլորտի զարգացումը՝ նշելով, որ այն համահունչ է պետության ռազմավարական օրակարգին, և ընդգծել համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում