Միացյալ Նահանգներ

Թրամփը չի բացառել ռուսական բանկերի դեմ պատժամիջոցները և մաքսատուրքերի բարձրացումը

1 րոպեի ընթերցում

Թրամփը չի բացառել ռուսական բանկերի դեմ պատժամիջոցները և մաքսատուրքերի բարձրացումը

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցների ցանկում ներառել ռուսական բանկերը և մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին՝ նշելով, որ իր համբերությունը սպառվում է։

«Մենք պատրաստվում ենք շատ խիստ պատժամիջոցներ սահմանել՝ ուղղված բանկերի դեմ, ինչպես նաև հարված հասցնել նավթին և մաքսատուրքերին», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը հիշեցրել է, որ ավելի վաղ մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ՝ Ռուսաստանից նավթ գնելու համար։

«Բայց Հնդկաստանը մեր խոշորագույն գործընկերն էր», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։ 

Թրամփը հարցազրույցի ժամանակ նաև ասել է, որ չգիտի՝ արդյոք Ռուսաստանն այժմ պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման։ 

«Այժմ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է դա, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պարզ չէ, ցանկանո՞ւմ է արդյոք», - ասել է Թրամփը՝ նշելով, որ նախկինում հակառակ իրավիճակն էր։ 

Նա հավելել է, որ իր համբերությունը Ռուսաստանի նկատմամբ, կախված Ուկրաինայում իրավիճակի հետ, «կարծես սպառվում է և սպառվում է շատ արագ»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում