Հայաստանը վերջին տարիներին կարողացել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ իրապես գործընկերային դարձնել. ՀՀ նախագահի հարցազրույցը՝ RTVI-ին

3 րոպեի ընթերցում

Հայաստանը վերջին տարիներին հասել է նրան, որ իր հարաբերությունները Ռուսաստանի հետ իսկապես դարձել են գործընկերային։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 

«Հիմա Ռուսաստանի հետ բոլորովին այլ հարաբերություններ են, իսկապես գործընկերային հարաբերություններ են։ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները ոչ թե կրտսեր եղբայր-մեծ եղբայր հարաբերություններ են, այլ ուղղակի գործընկերային հարաբերություններ են։ Սա այն է, ինչին մենք իրականում հասել ենք վերջին 4 տարիների ընթացքում»,- ասել է Խաչատուրյանը։ 

Խաչատուրյանի խոսքով՝ Երևանում ցանկանում են, որ ռուս գործընկերները հաշվի նստեն Հայաստանի իշխանությունների ինքնուրույն որոշումների հետ։ 

«Հայաստանի իշխանությունն աշխատում է Հայաստանի բնակիչների, Հայաստանի Հանրապետության բարօրության, ծաղկման համար։ Դրա համար հայկական կառավարությունը, իշխանությունը ինքնուրույն պետք է որոշի, թե ում հետ ինչպես առևտուր անի, դիվանագիտական հարաբերություններ ունենա»,- նշել է ՀՀ նախագահը։ 

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև, քանի որ հնարավոր չէ միաժամանակ երկու աթոռի վրա նստել»։ ՌԴ փոխվարչապետն այդ հայտարարությունը մի քանի անգամ տարբեր հարթակներում արել էր այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք ընդունեց։ 

ՀՀ նախագահն ասել է, որ Օվերչուկին է պետք հարցնել, թե ինչ նկատի ունի «երկու աթոռի վրա նստել» ասելով։ «Ամեն դեպքում հիմա ոչ մեկ մեզ ոչինչ չի ասում, և մենք ոչինչ չենք խախտում։ Մենք աշխատում ենք այն պայմաններով, որոնք կան ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Այն պայմանները, որոնք տնտեսական առումով կան Եվրամիությունում, մենք դրանցով աշխատում ենք, և մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել։ Ընդհանրապես ի՞նչ կարիք կա հիմա այդ մասին խոսելու, ի՞նչ կարիք կա հարցն այդպես սուր դնելու։ Ինչի՞ համար է Օվերչուկն այդ հարցն այլ ձևով ներկայացնում Ռուսաստանի հանրությանը։ Կան առևտրային համաձայնություններ, կան որոշակի պայմանավորվածություններ։ Դրանք աշխատո՞ւմ են, այո, աշխատում են»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։ 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն