Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական հերթական համաժողովի օրը
1 րոպեի ընթերցում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2025 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 10։00-ին, տեղի կունենա Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համաժողովը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։
Համաժողովի օրակարգում կլինեն հետևյալ հարցերը.
1. Հաշվիչ հանձնաժողովի կազմի հաստատում։
2․ Բողոքարկման հանձնաժողովի կազմի հաստատում։
3․ ՔՊԿ Վարչության հաշվետվության ներկայացում և հաստատում։
4․ ՔՊԿ Վերահսկող հանձնաժողովի հաշվետվության ներկայացում և հաստատում։
5․ ՔՊԿ նոր խմբագրությամբ Կանոնադրության հաստատում։
6. ՔՊԿ նոր Ծրագրի ընդունում։
7․ ՔՊԿ Հռչակագրի ընդունում։
8. ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամների թիվը ու ընտրության կարգը, Վարչության նախագահի ընտրության կարգը սահմանելու մասին որոշման ընդունում։
9․ ՔՊԿ Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրություն։
10. ՔՊԿ Վարչության անդամների և Վարչության նախագահի ընտրություն։