Աշխարհ

Ֆինլանդիան մտադիր է 10 տարվա ընթացքում վեց միլիարդ եվրոյի պաշտպանական տեխնիկա գնել

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան մտադիր է 10 տարվա ընթացքում վեց միլիարդ եվրոյի պաշտպանական տեխնիկա գնել

Ֆինլանդիան նախատեսում է 2026-36 թվականներին 6 միլիարդ եվրո ծախսել պաշտպանական տեխնիկայի ձեռքբերման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Yle-ն։

«Մենք զարգացնում ենք Ֆինլանդիայի պաշտպանունակությունը բոլոր գործառնական միջավայրերում՝ ցամաքում, ծովում, օդում, կիբեռտարածությունում և տիեզերքում»,- հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության տնօրեն Յաննե Կուուսելան։

Նա նշել է, որ նշված տասնամյակի վերջում Ֆինլանդիայի պաշտպանական ծախսերը կմոտենան ՆԱՏՕ-ի թիրախային ցուցանիշին՝ ՀՆԱ-ի 3 տոկոսին: Կուուսելան գտնում է, որ պաշտպանական տեխնիկայի գնումները կարող են դրական ազդեցություն ունենալ Ֆինլանդիայի ՀՆԱ-ի վրա, քանի որ դրանք հիմնականում կողմնորոշված են լինելու դեպի ֆիննական ընկերություններ:

Պաշտոնյան առաջնահերթություն է համարում զինված ուժերի համալրումը մարտական ​​զրահատեխնիկայով, մարտական ​​տանկերի օգտագործման ժամկետի երկարաձգումը։ Կարևորվում են նաև հակատանկային, հակաօդային միջոցները, ինժեներական սարքավորումները, դաշտային հրետանին, ականանետները, հրթիռային կայանները և ժամանակակից զինամթերքը։ Նաև թարմացվելու է զինվորների պաշտպանիչ հանդերձանքը, մարտիկներն ապահովվելու են գիշերային տեսողության սարքերով, ինչպես նաև ներկայացվելու է հարձակողական հրացանի նոր մոդել։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում