ՀՀ նախագահը և Բուրունդիի նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ընդհանուր իրադրության և զարգացումների շուրջ

2 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուրունդիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էռնեստ Նդաբաշինզեն (նստավայրը՝ Հռոմ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը, շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու առիթով, հույս է հայտնել, որ վերջինիս գործունեությունը կնպաստի Հայաստան-Բուրունդի հարաբերությունների սերտացմանը և նոր նախաձեռնությունների իրականացմանը։

Դեսպան Նդաբաշինզեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել իր երկիրը և իր ջանքերը կներդնի համագործակցության ակտիվացման համար:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է  աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը՝ ընդգծելով, որ Հայաստանը հետևողականորեն ակտիվացնում է քայլերը այս ուղղությամբ՝ քաղաքական խորհրդակցությունների և այլ ձևաչափերով:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, կրթության, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հնարավորություններին՝ մասնավորապես, կրթական տարբեր հարթակներում և կենտրոններում փոխգործակցության ձևաչափերին։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ընդհանուր իրադրության և զարգացումների շուրջ։ Քննարկվել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների COP-17 համաժողովի նախապատրաստական ընթացքը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է, որ բնակլիմայական փոփոխությունների և մարդու գործունեությունից բխող մարտահրավերներին արդյունավետորեն դիմագրավելու համար անհրաժեշտ է համաշխարհային մակարդակով համատեղ ջանքերի համախմբում։

Հայերեն English Español Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն