Հայաստան

Արտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար

2 րոպեի ընթերցում

Արտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Արտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի կենսագրությունը.

Աշխատանքային գործունեություն 

2024-2025թթ․ - ՀՀ փոխվարչապետի օգնական
2022-2024թթ․ - Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական, այնուհետև՝ Արդարադատության նախարարի խորհրդական
2021-2022թթ․ - «ԷյԷՄ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ իրավախորհրդատու-փաստաբան
2020-2021թթ․ - ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության փորձագետ, այնուհետև՝ ավագ իրավաբան
Կրթություն
2020-2022թթ․ - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա՝ «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» մասնագիտացմամբ
2014-2020թթ․ - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (բակալավրիատ)
Այլ տեղեկություններ
2023 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ
2021 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ
2016-2018թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում