Քաղաքականություն

ՀՀ ԱԺ փոխնախագահը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ:

«Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իսկ փոխայցերն օգնում են առավել ընդգրկուն դարձնել երկկողմ օրակարգը՝ միաժամանակ շարունակելով ակտիվ երկխոսությունն ու սերտ համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուբեն Ռուբինյանը:

ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները:

Վահիդ Ջալալզադեի խնդրանքով՝ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է մանրամասներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում