Հայաստան

Հանրային սննդի կետում սնվելուց հետո 12 քաղաքացի հայտնվել է հիվանդանոցում

2 րոպեի ընթերցում

Հանրային սննդի կետում սնվելուց հետո 12 քաղաքացի հայտնվել է հիվանդանոցում

«Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնվելուց հետո «սննդային թունավորում» ախտորոշմամբ 12 քաղաքացի հայտնվել է հիվանդանոցում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից: 

«Սեպտեմբերի 08-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնկապուր ուտելուց հետո: Ավելի ուշ պարզվել է, որ բժշկական օգնության է դիմել ևս 10 քաղաքացի, որոնք նույն՝ «Արմավիր Գարդեն», հանրային սննդի օբյեկտում կերել են հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա»,- նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկվել են ահապաղ միջոցառումներ օբյեկտում առկա սննդամթերքից նմուշառում կատարելու և լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում