Սպորտ

Պորտուգալիայի ազգային թիմի մարզիչը Հայաստանի թիմին հարգանքի արժանի մրցակից է համարում

1 րոպեի ընթերցում

Պորտուգալիայի ազգային թիմի մարզիչը Հայաստանի թիմին հարգանքի արժանի մրցակից է համարում

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեծ հարգանք ունի Հայաստանի ազգային թիմի նկատմամբ:

«Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի հավաքականի նկատմամբ: Տեսել եմ, թե ինչի է հասել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ակումբում, որտեղ նախկինում աշխատել է: Մեզ համար մեծ փորձություն է այստեղ խաղալն ու մեծ սպասելիքներ ունենք աշխարհի առաջնության ընտրական այս փուլից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Մարտինեսը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի ազգային թիմի հետ նախկինում ունեցած խաղերն այժմ կարևոր չեն, քանի որ այս մրցափուլը նոր է և կարիք չկա վերհիշել նախորդ հանդիպումները:

«Հայաստանի հավաքականին նոր ուժ կտա նոր մարզիչը: Մեզ համար բարդ կլինի մեկնարկային խաղում, քանի որ Ազգերի լիգան հաղթելուց հետո նոր մեկնարկները միշտ դժվար են լինում»,-առանձնացրեց Մարտինեսը:

Սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում