Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը նախատեսում է առաջիկա օրերին զրուցել Վլադիմիր Պուտինի հետ

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը նախատեսում է առաջիկա օրերին զրուցել Վլադիմիր Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ուկրաինական կարգավորման հեռանկարների վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկայում զրուցելու մտադրության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Շուտով, առաջիկա օրերին, կզրուցեմ նրա հետ: Այդ զրույցից հետո ինձ համար պարզ կլինի, թե ինչ է պետք անել հաջորդիվ»,- նշել է Թրամփը՝ կրկնելով, որ ներկայումս դժգոհ է ուկրաինական հակամարտության բոլոր կողմերից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում