Հայաստան

Արոտավայրերի վարձակալության ժամկետը ևս 25 տարով երկարաձգելու հնարավորություն կտրվի

2 րոպեի ընթերցում

Արոտավայրերի վարձակալության ժամկետը ևս 25 տարով երկարաձգելու հնարավորություն կտրվի

Արոտավայրերի վարձակալության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 25 տարի ժամկետով՝ սոցիալական, բարեգործական կամ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը: 

«Առաջարկվում է սոցիալական, բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի (այդ թվում՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) շրջանակներում պետության և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի երկարաժամկետ վարձակալության տրամադրելու գործընթացի կարգավորում: Սահմանափակում կար որոշակի սահմանափակում՝ 25 տարով: Հիմա առաջարկվում է ավելի երկարաժամկետ վարձակալության հնարավորություն 25 տարի + 25 տարի»,–ասաց Զաքարյանը:

Նա մանրամասնեց՝ եթե ներդրումային ծրագրով որևէ գործընկեր կարողանում է պատշաճ ձևով կերպով իրականացնել շահագործումը և խնդիրներ չի ստեղծում ծրագրի իրականացման ընթացքում, հնարավորություն կունենա 25 տարի հետո ևս 25 տարով երկարաձգել վարձակալությունը:

Նախագիծը հավանություն ստացավ հանձնաժողովում, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում