Հայաստան

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

1 րոպեի ընթերցում

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

2025 թվականի սեպտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Հայփոստ»-ի տարածած հաղորդագրությունից, 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ ականավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աճեմյանը (1925-1987թթ.)՝ երաժշտական նոտաների խորապատկերին:  

Նամականիշի վրա առկա են նաև «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՃԵՄՅԱՆ» և «ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:   

Թողարկման օրը` 02 սեպտեմբերի 2025թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 10 000 հ. 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում