Տնտեսություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Արմենիա Վայն» գինու գործարան և «Ավալանժ» ջերմատնային համալիր

1 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Արմենիա Վայն» գինու գործարան և «Ավալանժ» ջերմատնային համալիր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Արմենիա Վայն» գինու գործարան և «Ավալանժ» ջերմատնային համալիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և գործարանի հիմնադիր Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել արտադրական հարթակներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և գինու արտադրության ամբողջական ցիկլին։

Հանրապետության նախագահը եղել է նաև Հայաստանում գինու պատմության առաջին թանգարանում, որտեղ ներկայացված է մեր բազմադարյա գինեգործական ավանդույթների ժառանգությունը։ Վահագն Խաչատուրյանը հետաքրքրվել է գործարանի զարգացման ծրագրերով և բարձր գնահատել ոլորտում իրականացվող աշխատանքները։

«Ավալանժ» ջերմատնային համալիրում Վահագն Խաչատուրյանը Սերգեյ Մովսիսյանի և ջերմատնային համալիրի հիմնադիր Վահագն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել է տարածքում, ծանոթացել համալիրի աշխատանքին, արտադրական գործունեությանը, ինչպես նաև ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում