Նիդեռլանդներում մեկնարկել է ջրածնի զրոյական արտանետումներով նավարկությունը

2 րոպեի ընթերցում

Կայուն նավագնացության ոլորտում կարևոր քայլ կատարելու համատեքստում Հյուսիսային ծովի տարածաշրջանում շահագործման են հանձնվել ջրածնային շարժիչով աշխատող նավեր, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել իսկապես զրոյական արտանետումներով նավագնացության ապագայի վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Ռոտերդամի մոտ գտնվող Ալբլասերդամի տերմինալում «H2 Barge 2» նավի անձնակազմն իրականացրել է անսովոր վառելիքի լիցքավորման գործողություն։ Նավը լիցքավորվել է վերականգնվող էներգիայի միջոցով արտադրված ջրածնով: Այն ավանդական դիզելային շարժիչով նավերից տարբերվում է նրանով, որ CO2 չի արտանետում:

«Մեր բեռնանավերը կարող են տարեկան կատարել մոտ 100 ուղևորություն՝ անցնելով 500 կիլոմետր երկկողմանի ճանապարհ։ Սա հանգեցնում է տարեկան 2000 մետրիկ տոննա CO₂-ի խնայողության», - ասել է Future Proof Shipping ընկերության կառավարիչ տնօրեն Սառա Ռավացան։

«Մեր նավերը սնուցվում են էլեկտրական շարժիչով և վառելիքային մարտկոցներով, որոնք ջրածինը վերածում են էլեկտրաէներգիայի և ջրի: Էլեկտրաէներգիան օգտագործվում է նավերի շարժման համար»,- հավելել է Future Proof Shipping-ի ծովային ինժեներ Թոնի Վիրվիլիսը:

Այդուհանդերձ նվում է, որ չնայած այս հաջողությանը՝ տվյալ մեթոդի զանգվածային կիրառելիությունը շարունակում է մնալ մարտահրավեր։ Ջրածինը դեռևս թանկ է, հետևաբար դեռ քիչ խթաններ կան կանաչ նավագնացությունը ֆինանսապես մրցունակ դարձնելու համար։

 

 

 

Հայերեն Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը