Աշխարհ

Աֆղանստանում երկրաշարժը հարյուրավոր զոհերի և վիրավորների պատճառ է դարձել

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում երկրաշարժը հարյուրավոր զոհերի և վիրավորների պատճառ է դարձել

Աֆղանստանի արևելյան երկու նահանգներում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժից հետո հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Երկրի իշխանությունները վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխել են անվտանգ վայրեր, փրկարարները շարունակում են փլատակներում ողջ մնացածների որոնումները։

Աֆղանստանի առողջապահական իշխանությունները զոհերի հստակ թիվ առայժմ չեն հայտնել։

Ըստ Առողջապահության նախարարության խոսնակի՝ մի քանի հիվանդանոցների տվյալներով՝ զոհերի ու վիրավորների թիվը հասել է 400-ի, սակայն այդ թիվն, ամենայն հավանականությամբ, կավելանա։ 

Կունարի նահանգում երեք գյուղ է ավերվել, բազմաթիվ այլ գյուղեր լուրջ վնասներ են կրել։ Ըստ Կունարի իշխանությունների՝ նահանգում շուրջ 250 մարդ է զոհվել, 500-ը՝ վիրավորվել։ 

Reuters-ը հիշեցնում է, որ Աֆղանստանում հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում։ 2024 թվականին մի շարք երկրաշարժերի հետևանքով երկրում ավելի քան 1000 մարդ է զոհվել։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում