Քաղաքականություն

Ավստրալիայում ցույցեր են անցկացվել զանգվածային ներգաղթը դադարեցնելու պահանջով

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայում ցույցեր են անցկացվել զանգվածային ներգաղթը դադարեցնելու պահանջով

Ավստրալիայում հազարավոր մարդիկ են միացել ընդդեմ ներգաղթի երկրով մեկ օգոստոսի 31-ին անցկացված ցույցերին, որոնք երկրի կառավարությունը դատապարտել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Reuters-ը, Ավստրալիայի կառավարությունը դատապարտել է ցույցերը՝ դրանք կապելով նեոնացիստների հետ:

Ըստ աղբյուրի՝ Սիդնեյում և այլ նահանգների մայրաքաղաքներում ու տարածաշրջանային կենտրոններում ներգաղթի դեմ ուղղված  երթերը կրել են «Ավստրալիայի համար» կարգախոսը։

Ցուցարարները պահանջել են դադարեցնել զանգվածային ներգաղթը։

«Մենք բացարձակապես դատապարտում ենք այսօր տեղի ունեցող «Ավստրալիայի համար երթ» ցույցը։ Այն սոցիալական ներդաշնակության բարձրացման մասին չէ», - ասել է Լեյբորիստական ​​կառավարության ավագ նախարար Մյուրեյ Ուոթը՝ հավելելով, որ չեն աջակցում նման հանրահավաքներին, որոնք ուղղված են ատելություն տարածելուն և  համայնքը պառակտելուն:

Նրա պնդմամբ՝ այդ ցույցերը  կազմակերպվել և խթանվել են նեոնացիստական ​​խմբերի կողմից։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում