Ռուսաստան

ՌԴ ակտիվները չեն վերադարձվի առանց Ուկրաինային փոխհատուցման. Կալաս

1 րոպեի ընթերցում

ՌԴ ակտիվները չեն վերադարձվի առանց Ուկրաինային փոխհատուցման. Կալաս

Կոպենհագենում կայացել է Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է մոտ 300 մլրդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվների ճակատագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Kommersant»-ը, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում այդ միջոցների վերադարձը Ռուսաստանին հնարավոր չէ առանց Ուկրաինային փոխհատուցում վճարելու։

ԵՄ-ի և G7-ի երկրների կողմից սառեցված ռուսական ակտիվներ գտնվում են հիմնականում բելգիական Euroclear համակարգում։ Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն Կոպենհագենում նշել է, որ երկիրը դեմ է ռուսական ակտիվների ցանկացած բռնագրավմանը։ Նրա խոսքով՝ ակտիվները Մոսկվայի նկատմամբ ճնշման լծակ են և պետք է սառեցված մնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի վճարել ամբողջ վնասը։

Պրևոն նաև տեղեկացրել է, որ Բելգիայի կառավարությունը հատկացրել է 100 մլն եվրո՝ ԱՄՆ-ից Ուկրաինայի զինված ուժերի համար զենք գնելու նպատակով։

Հունվար-հուլիս ամիսներին ԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել 10,1 մլրդ եվրո, որը ստացվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված միջոցների եկամուտներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում