ՀՀ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը ողջունել է երիտասարդներին՝ ընդգծելով, որ նման ծրագրերը կարևոր հարթակ են պետականության հիմնարար արժեքները խորությամբ հասկանալու և նոր սերնդի գիտելիքները բազմակողմանիորեն զարգացնելու համար։

Իր խոսքում Հանրապետության նախագահը խոսել է պետական անկախության, ինքնիշխանության, ազատության և ժողովրդավարության գաղափարների մասին՝ առանձնացնելով դրանց դերը մեր հասարակական և քաղաքական կյանքի կազմակերպման մեջ։ Նա շեշտել է, որ այդ արժեքները ոչ միայն պատմական ճանապարհի արդյունք են, այլև մեր ապագայի ձևավորման հենասյուներ։

Ըստ աղբյուրի՝ բանախոսության ավարտին նախագահը զրույց է ունեցել Ամառային դպրոցի մասնակիցների հետ՝ պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին երկրի ներքին զարգացումներին, արտաքին քաղաքական առաջնահերթություններին և հասարակական կյանքի տարբեր ոլորտներին։ Երիտասարդները հնարավորություն են ունեցել ոչ միայն ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, այլև լսել նախագահի դիտարկումները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում