Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջան
1 րոպեի ընթերցում

Աշխարհի երկրորդ ռակետ, 22-ամյա իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` US open-ի տղամարդկանց մենախաղի մրցաշարի երկրորդ շրջանում Ալկարասը երեք սեթում հաղթեց վարկանիշային աղյուսակի 65-րդ համար 24-ամյա իտալացի Մատիա Բելուչիին` 6:1, 6:0, 6:3 հաշվով:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններն է, իսկ կանանց մրցաշարում`Արինա Սաբալենկոն:
Կարդացեք հոդվածը` ქართული