Կարևորում ենք Հռչակագրի շարունակական ուժն ու արժեքը. ՀՀ նախագահի ուղերձը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ՝ ընդգծելով, որ այդ փաստաթղթի ընդունումն ազգային կամքի, միասնական նպատակների և նոր ապագայի խորհրդանիշն է հանդիսացել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահ Խաչատուրյանի ուղերձում, մասնավորապես, նշված է․

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, 

35 տարի առաջ մեր նորագույն պատմության ընթացքը նշանավորվեց վճռական նշանակություն ունեցող մի իրադարձությամբ․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այդ որոշմամբ դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց մեր պետականության գաղափարը և սկսվեց անկախության ճանապարհով ընթացքը։ 

Հռչակագիրը միայն իրավական փաստաթուղթ չէր։ Այն ազգային կամքի, միասնական նպատակների և նոր ապագայի խորհրդանիշն էր։ Դրանով հստակեցվեց մեր ժողովրդի ձգտումը՝ կերտել անկախ ու ինքնիշխան պետություն, որի լիարժեք հաստատումը իրացվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ 

Այսօր, հիշելով այդ պատմական օրը, կարևորում ենք Հռչակագրի շարունակական ուժն ու արժեքը։ Այն մեր պետության զարգացման ու կայացման հիմնարար ծրագիրն է, որտեղ ամրագրված են ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, բանակի հզորացման, կրթության և տնտեսության արդիականացման պարտավորությունները։ 

Այսօր, մեր երկրում և մեր շուրջ կատարվող բազմաշերտ ու արմատական փոփոխությունների հորձանուտում, առավել քան երբևէ, կարևոր է ընդգծել իրական անկախության և ինքնիշխանության նշանակությունը։ Այն միայն պատմական ձեռքբերում չէ, այլ կենսական անհրաժեշտություն, որը ձևավորում է մեր պետականությունը, ապահովում ժողովրդի ազատ ու արժանապատիվ կյանքը և ամուր հիմք է մեր ապագայի համար։ Անկախությունը մեր ամենօրյա ջանքերի, ռազմավարական ընտրությունների և պատասխանատվության արդյունքն է. այն կարևորագույն ուղի և ընտրություն է, որը մենք պետք է պահպանենք, ամրապնդենք և փոխանցենք հաջորդ սերունդներին։ 

Հռչակագիրը նաև հիշեցում է, որ անկախությունը նվեր չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ ամրապնդել պետական հիմքերը, կառուցել արդար ու բարեկեցիկ հասարակություն և այն փոխանցել ապագա սերունդներին։ 

Սիրելի հայրենակիցներ, 

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ։ Թող մեր պետությունը հաստատակամորեն քայլի խաղաղության, անվտանգության և զարգացման ուղիով»։

Հայերեն English Français

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն