Տնտեսություն

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նովեյսին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև սերտ համագործակցությունը՝ մեր երկրում տուրիզմի ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում այս տարի զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է այցելությունների դրական դինամիկա և կարևորել կազմակերպության աջակցությամբ զբոսաշրջության տարածաշրջանային փաթեթների պատրաստումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է կազմակերպության աջակցության անհրաժեշտությունը Զբոսաշրջության ռազմավարության մշակման գործում: 

Ըստ աղբյուրի՝ Շեյխա Նասեր Ալ-Նովեյսը պատրաստակամություն է հայտնել վերոնշյալ ուղղություններով համագործակցելու ՀՀ կառավարության հետ և ընդգծել, որ Հայաստանում առկա է ոլորտի զարգացման մեծ ներուժ: Նրա խոսքով՝ այն լիարժեք իրացնելու նպատակով ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կշարունակի ակտիվ գործակցությունն ու երկխոսությունը հայաստանյան գործընկերների հետ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում