Տնտեսություն

Հուլիսին Հայաստան է այցելել ավելի քան 263 հազար զբոսաշրջիկ. առավել շատ եկել են ՌԴ-ից

1 րոպեի ընթերցում

Հուլիսին Հայաստան է այցելել ավելի քան 263 հազար զբոսաշրջիկ. առավել շատ եկել են ՌԴ-ից

Հայաստան այս տարվա հուլիսին այցելել է 263 հազար 592 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 237 հազար 603-ի համեմատ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 

2019 թվականից ի վեր այս տարվա հուլիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ամենամեծն է: Օրինակ՝ 2023-ի հուլիսին Հայաստան է այցելել 255 հազար 706 զբոսաշրջիկ, 2022-ի հուլիսին՝ 188 հազար 856 զբոսաշրջիկ, 2021-ի հուլիսին՝ 105 հազար 127, 2019-ի հուլիսին՝ 202 հազար 322:  

2025 թ․ հունվար-հուլիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում