Հայաստան

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված

1 րոպեի ընթերցում

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված

Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված օգոստոսի 22-ին ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։ 

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում