Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգավանդի դամբարան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է թրծված աղյուսից։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թվականին:

Նախագահը ծանոթացել է պատմամշակութային հուշարձանի պահպանության պայմաններին: Նախարար Անդրեասյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ չնայած հուշարձանի տարածքում տարբեր տարիների իրականացվել են վերականգնողական և բարեկարգման աշխատանքներ, այդուհանդերձ ներկայումս առկա է հուշարձանի ամբողջական ռեստավրացիայի և տարածքի բարեկարգման նախագիծ:

Դեսպանի հետ զրույցում նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում գտնվող թուրքմենական և Թուրքմենստանում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման ուղղությամբ ներդրված երկկողմ ջանքերն ուղղված են երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության ամրապնդմանը:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն