Միացյալ Նահանգներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հետևել է «Արծիվ գործընկեր» զորավարժությունների ակտիվ փուլին

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հետևել է «Արծիվ գործընկեր» զորավարժությունների ակտիվ փուլին

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, Կանզասի ադյուտանտ գեներալի տեղակալ, Կանզասի ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու բարձրաստիճան այլ զինվորականների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը»։ 

Նշվում է, որ բարձրաստիճան հյուրերը հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին:

Հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր» զորավարժությունները մեկնարկել էին օգոստոսի 12-ին և ավարտվել են օգոստոսի 20-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում