Վարչական դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը պետք է կազմվեն և ներկայացվեն Էլեկտրոնային համակարգի միջոցով. ԲԴԽ

1 րոպեի ընթերցում

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է, որ օգոստոսի 25-ից սկսած՝ Վարչական դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Էլեկտրոնային համակարգի միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ն հիշեցնում է, որ Քաղաքացիական դատարանների համար արդեն իսկ գործում է «Էլեկտրոնային քաղաքացիական դատավարություն» հարթակը։ Մանրամասները՝ https://court.am/hy/news/1936։ 

Հայերեն Русский