Պուտինը ժամանել է Մագադան, որտեղից կմեկնի Ալյասկա

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մագադան, որտեղ կայցելի մի շարք օբյեկտներ և կհանդիպի տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Նոսովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Տարածաշրջանային ուղևորություն, կարևոր քաղաք։ Պուտինը բազմիցս եղել է այնտեղ որպես վարչապետ։ Քաղաքում նախագծեր են իրականացվում բնակիչների համար հարմարավետ կենսապայմանների ստեղծման նպատակով», - ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պլանավորվում է, որ ուղևորության շրջանակներում նախագահը կծանոթանա մի շարք տարածաշրջանային օբյեկտների։ Մասնավորապես, Պուտինին ցույց կտան ձկան յուղի վերամշակմամբ ու զտմամբ զբաղվող «Օմեգա-Սի» ձեռնարկության գործարանը:

Բացի այդ, ակնկալվում է Պուտինի այցը «Մայակ» պարկի մշակութային-հասարակական կենտրոն, «Նախագահական» մարզաառողջարանային համալիր։ Ուղևորության շրջանակներում նախատեսված է Պուտինի ղեկավարությամբ խորհրդակցություն՝ Մագադանի զարգացման մաստեր-պլանի իրականացման թեմատիկայով։

ՌԴ նախագահը նաև ծաղիկներ կդնի ԱլՍիբ-ի (Ալյասկա-Սիբիր օդային մայրուղի) հերոսների հուշարձանին։ Հուշահամալիրը հավերժացնում է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության պատմությունը։

Պուտինը նաև հանդիպում կունենա նահանգապետի հետ, որից հետո կմեկնի Ալյասկա, որտեղ հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին